«Ուսանողների մուտքը հետազոտությունների ոլորտ խթանելու նպատակով նրանց կարիքների և նախընտրությունների ուսումնասիրություն»

Հունիսի 29, 2021թ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ուսանողների գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հետ կապված մասնագիտական գիտելիքների և հմտությունների հզորացումը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հիմնաքարն է: Երիտասարդների (հատկապես կանանց) ներգրավվածությունը հետազոտությունների ոլորտ ապահովելու համար ծրագրի շրջանակներում իրականացվել է ուսանողների կարիքների, ակնկալիքների և գերակայությունների ուսումնասիրություն: 2021 թ. փետրվար-հունիս ամիսներին իրականացված ուսումնասիրության արդյունքները վավերացնելու համար հունիսի 29-ին անցկացվեց աշխատաժողով, որին մասնակցեցին ՀԱԱՀ ուսանողներ, դասախոսներ և աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, իր ողջույնի խոսքում, շեշտեց հետազոտությունների ոլորտում ուսանողների ներգրավվածության կարևորությունը։ Ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանը ներկայացրեց ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի նպատակները և ակնկալվող արդյունքները։ Գնահատման արդյունքները ներկայացրեց ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի փորձագետ Լիլիթ Ավդալյանը։ «Լուսավոր, հայրենասեր, իրատեսական», այսպես բնութագրեց հարցմանը մասնակցած ուսանողներին Լիլիթ Ավդալյանը: Աշխատաժողովն անցավ աշխույժ ինտերակտիվ մթնոլորտում: Մասնակիցները ակտիվ կիսում էին իրենց գաղափարներն ու մոտեցումները

Աշխատաժողովն իրականացվեց ծրագրի Ենթանպատակ 4-ի ներքո, որի իրագործմամբ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը ձգտում է նպաստել առկա տնտեսական գենդերային բացի վերացմանը՝ բարձրացնելով գյուղատնտեսական նորարարական լուծումների և տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչը կնպաստի Հայաստանում գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության բարելավմանը և տնտեսության զարգացմանը։ Կանանց ներգրավումը կխթանի նորարարություններն ու կընդլայնի տեխնոլոգիական լուծումների տարածումը՝ ապահովելով գյուղատնտեսության կայուն առաջընթաց:

Ընտրացանկ
hyARM