«Կապերի ընդլայնում, թիմային և անհատական զարգացում» ՀԱԱՀ-ի աշխատակազմի հմտությունների հզորացում

2-օրյա դասընթաց ՀԱԱՀ աշխատակազմի և դասախոսական կազմի համար

Նոյեմբեր 27-28, 2021թ․

Զարթոնք» համալիրի նորաբաց «Ագրոճամբար»-ում ՀԱԱՀ աշխատակազմը և դասախոսական կազմը նոյեմբերի 27-ին և 28-ին հաջողությամբ մասնակցեց «Կապերի ընդլայնում, թիմային և անհատական զարգացում» թեմայով երկօրյա դասընթացին, որը կազմակերպվել էր ICARE-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ղեկավար Լուսինե Թադևոսյանը, ողջունելով մասնակիցներին, անդրադարձավ ՀԱԱՀ-ում սովորելու տարիներին և իր երախտագիտությունը հայտնեց Ծրագրին վստահելու ու դասընթացին մասնակցելու համար։ Բանն այն է, որ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ն իրականացնողների մեծ մասը ՀԱԱՀ-ի շրջանավարտներ են։ «Իհարկե, փոքր ինչ անսովոր է դասընթացի հրավիրել մարդկանց, որոնք կարծես դեռ երեկ քո դասախոսներն էին։ Այդուհանդերձ, անչափ հաճելի է դասընթացի ավարտին լսել, որ, չնայած առկա հարուստ փոձառությանը, նրանք ևս կարևորում են արդիական մոտեցումներով նմանատիպ միջոցառումները և պատրաստ են լսարաններում կիրառել ու ՀԱԱՀ-ի մյուս գործընկերներին փոխանցել ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները»,- ասաց Լուսինե Թադևոսյանը դասընթացի ավարտին։

                         

Դասընթացը վարում էր միջազգային փորձագետ, խորհրդատու, քոուչ և հմուտ թրեյներ Լիլիթ Ասատրյանը, ում ջանքերի շնորհիվ դասընթացն ընթացավ խմբային աշխույժ քննարկումներով ու հետաքրքիր վարժություններով։

Առաջին օրվա թեմաները միտված էին ցանցային համագործակցության վերաբերյալ մասնակիցների իրազեկման բարձրացմանը՝ կազմակերպություն/անհատ համատեքստում։ Բացի այդ, մասնակիցները ծանոթացան հմտությունների արդյունավետ կիրառման հնարքներին՝ թիմային աշխատանքում և առաջնորդության մեջ։

                                                                                                                     

Հաջորդ օրը սկսվեց ժամանակի կառավարման վերաբերյալ քննարկումներով։ Այնուհետ, ինտերակտիվ մթնոլորտում, մասնակիցները ծանոթացան ցանցային համագործակցության առանձնահատկություններին ու առաջնորդության տեսակներին:

Հատկապես հետաքրքրական էր կոնֆլիկտների կառավարման և բանակցությունների վարման թեման։ Թեման լավագույնս յուրացնելու համար համար մասնակիցներին առաջադրվեց բանակցությունները վարել իրատեսական կոնտեքստով։ Տարվող բանակցություններն այնքան աշխույժ էին ու արհեստավարժ, որ դասընթացի արդյունավետության մասին այլևս կասկած լինել չէր կարող։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվեցին սերտիֆիկատներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը երեք տարվա ծրագիր է, որը մեկնարկել է 2020 թվականի մայիսին: Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ՀԱԱՀ-ի «Զարթոնք» հանգստյան տան շենքի հիման վրա «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնի հիմնումը, ուր տեղի ունեցավ «Կապերի ընդլայնում, թիմային և անհատական զարգացում» թեմայով երկօրյա դասընթացը, ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի չորս հիմնական ենթանպատակներից մեկն է։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացմանը, խթանելով եռակողմ գործակցությունը արտադրության ոլորտի, ուսանողների/երիտասարդ մասնագետների ու ագրոձեռներեցների միջև՝ գործնական և նորարարական գյուղատնտեսական գիտելիքների և հմտությունների ձևավորման միջոցով։

Ագրոճամբարի բացման արարողության, ինչպեսւ Ծրագրի այլ մանրամասներին ծանոթացեք այստեղ՝

http://agricamp.icare.am/how-dreams-come-true

http://agricamp.icare.am/communication-materials/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM