Վարորդ

ICARE հիմնադրամը  Նորարարական գյուղատնտեսության և ուսուցման ճամբար ( ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ վարորդի թափուր հաստիքի մասին։

Հաստիքի անվանումը։  ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի վարորդ

Վայրը։ ICARE հիմնադրամ, Տերյան 74, Երևան

Պայմանագրի տեսակը։ Աշխատանքային պայմանագիր` 3 տարի

 ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել ծրագրի աշխատակիցների տեղափոխությունը Երևանում և ՀՀ մարզերում։
  • Պահպանել մեքենան պատշաճ վիճակում։
  • Շահագործել մեքենան տեխնիկական պահանջներին և կանոններին համապատասխան։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • B կարգի վարորդական իրավունք։
  • Աշխատանքային փորձ, որպես վարորդ կազմակերպությունում։ Միիջազգային կազմակերպություններում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Կազմակերպչական հմտություններ։
  • Պարզ և հստակ հաղորդակցվելու հմտություն։

 ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն, info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով «Վարորդ»։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:

Դիմելու վերջնաժամկետը՝ Հունվարի 10,  2023թ.:

Ընտրացանկ
hyARM