«Անասնաբուծություն նորարարական տենխնոլոգիաներով» թեմայով վերապատրաստում

Շտապում ենք տեղեկացնել, որ Սիսիան քաղաքում, դեկտեմբերի 12-ից 13-ը, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում կիրականացվի «Անասնաբուծություն նորարարական տենխնոլոգիաներով» թեմայով վերապատրաստում:

Դասընթացը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում՝ անասնապահությամբ զբաղվողների համար: Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն անասնաբուծության նորարարական մեթոդներ՝ խելացի ֆերմայի ստեղծման, կենդանիների պահվածքի, արհեստական սերմնավորման, մատղաշի աճեցման, գենետիկայի բարելավման և այլ գործառույթների վերաբերյալ։

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։

Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։

Վերապատրաստումը տեղի կունենա ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի «Գիտելիքի նորարարական ՀԱԲ-ում»։

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝  Հայտը։

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել  093388168 հեռախոսահամարով։

Menu
en_USEN