«Ինովացիոն ագրոտուիրիզմը Հայաստանում» թեմայով դասընթաց

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում դեկտեմբերի 14-ից 15-ը ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի «Գիտելիքի նորարարական ՀԱԲ-ում» իրականացվելու է «Ինովացիոն ագրոտուրիզմը Հայաստանում» թեմայով վերապատրաստում:

Դասընթացը կօգնի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անհատներին իրենց պրոդուկտը հարմարեցնել/ադապտացնել զբոսաշրջային պահանջներին և ծավալել ագրոտուրիստական գործունեություն՝ նպաստելով եկամտի աճին և ՀՀ-ում նոր զբոսաշրջային փորձառությունների ավելացմանը։

Փորձագետ Սիրանուշ Փիլոյանը կներկայացնի տարբեր երկրների և անհատների ագրոտուրիզմում հաջողած փորձը, կծանոթացնի ինովացիոն ագրոտուրիզմում հյուրերի սպասարկման մանրամասներին և ավելին․

Մասնակիցները կծանոթանան ագրոտուրիզմի առանձնահատկություններին և դրա շրջանակում ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ ռեսուրսներին, զբոսաշրջային նոր թրենդերի ու դրանք սեփական բիզնեսում կիրառելու հմտություններին, ինչպես նաև ֆերմերական տարբեր աշխատանքներին նրանց ծանոթացնելու ու մասնակից դարձնելու առանձնահատկութուններին։

Հատուկ ուշադրություն կհատկացվի գինու տուրիզմին։

Դասընթացը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 11-ը: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը։

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 093388168  հեռախոսահամարով։

 

Menu
en_USEN