ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը, շարունակելով նորարարական գյուղատնտեսության բազմաբովանդակ դասընթացները՝ ուրախությամբ հայտարարում է սեպտեմբերի 16-ից 18-ը ծրագրի շրջանակում կազմակերպվող եռօրյա դասընթացի մեկնարկի մասին՝ «Նորարարական գյուղատնտեսության գործելակերպեր» թեմայով։
Դասընթացը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր նպատակ ունեն բարձրացնել գիտելիքների մակարդակը նորարար գյուղատնտեսության գործելակերպի վերաբերյալ։ Այն լավագույն հնարավորություններից է ակտիվ երիտասարդների համար զարգացնելու նորարար գյուղատնտեսության ոլորտում իրենց հմտությունները հետագա գործունեության զարգացման համար, ինչպես նաև ընդլայնելու իրենց ծանոթությունների շրջանակը։
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է և կիրականացվի գիշերակացով՝ «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում («Զարթոնք» համալիր, Կոտայքի մարզ)։ Հաշվի առնելով ուսումնական շրջանի մեկնարկը՝ Երևանից մեկնումը նախատեսվում է սեպտեմբերի 16-ին ժամը 14։00-ին Տերյան 74 հասցեից։
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 13-ը։
Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը
Ուշադրությու՛ն․ նախապատվություն տրվելու է նրանց,
ովքեր հանդիսանում են ՀԱԱՀ ուսանող,
Չեն մասնակցել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից նախկինում կազմակերպված դասընթացներին,
իրենք և/կամ իրենց ընտանիքի անդամները ներգրավված են գյուղատնտեսական գործունեության մեջ։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 77) 23 08 07 (Արամ) հեռախոսահամարով։
Դասընթացն իրականացվում է USAID-ի կողմից ֆինանսավորվող և ICARE կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։