Բնությունից բնությանը

Ստարտափ գաղափարի նորարարությունը․ Բնական հումքից և տերևներից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասք:

AgriThon1-ի շրջանակում զրուցեցինք «Բնությունից բնությանը» նախագծի ղեկավար Գոհար Մովսիսյանի հետ.

AgriThon2-ի մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցությունն մասնակցություն

Մասնակցելով AgriThon1-ի այս փուլին մենք ստացանք նոր ու կարևոր գիտելիքներ, որոնց շնորհիվ կարողացանք հստակեցնել մեր նպատակը ու զարգացնել նախագիծը: Բացի այդ մենք նոր կապեր ձեռքբերեցինք:

Ստարտափ գաղափարի մասին

- Մեր օրերում մարդիկ հաճախ են օգտագործում մեկանգամյա օգտագործման տարրաներ, իսկ փաթեթավորման համար հիմնականում կիրառում են պլաստիկ նյութեր, որոնք չեն քայքայվում բնության մեջ: «Բնությունից բնությանը» ստարտափ նախագիծը կոչված է կրճատել չքայքայվող թափոնների քանակը՝ առաջարկելով ոչ քիմիական ծագման սննդի տարրաներ:

- Մեզ մոտ միտք առաջացավ ստեղծել մեկանգամյա օգտագործման այնպիսի սպասք, որը հայտնվելով բնության մեջ կքայքայվի, վերածվելով հումուսի։ Որպես հումք որոշեցինք օգտագործել բնական միջոցներ եւ կանաչ տերեւներ:

- Մենք հավատացած ենք, որ մեր նախագիծը կձեւավորի նոր մշակույթ Հայաստանում։

Նախագծի իրականացման փուլերը

- Մենք արդեն ուսումնասիրել ենք միջազգային շուկան եւ պատկերացում ենք կազմել, թե ինչ սարքավորումներ են մեզ անհրաժեշտ։

- Իրականացրել ենք տեղական շուկայում պահանջարկի եւ կարիքի գնահատում, ունենք պատկերացում Հայաստանում գնորդների եւ պահանջարկի մասին։

- Ֆինանսավորում ունենալու դեպքում մենք կներմուծենք անհրաժեշտ սարքավորումներ, կկատարենք փորձարկումներ եւ կսկսենք արտադրությունը՝ զուգահեռ զբաղվելով մարքեթինգային հարցերով։

- Առաջնային ենք համարում այս ոլորտում հանրային կրթության իրականացումը։ Բնակչության շրջանում բնապահպանական մտածելակերպ ձեւավորելու նպատակով կկազմակերպենք տեղեկատվական արշավներ, հանդիպումներ, իսկ մեր տնտնեսություն այցելողներին սնունդ կմատուցենք կանաչ սպասքով։

Թիմի անդամներ՝ Գոհար Մովսիսյան (թիմի ղեկավար), Հայկ Խաչատրյան, Լիլիթ Խաչատրյան, Դիանա Գուլյանց

Ստարտափի գործունեության հասցե` Կոտայքի մարզ, Նոր Հաճն համայնք, գ․ Թեղենիք

 

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon1 #AGRI_CAMP #ICARE #StartUP

Ընտրացանկ
hyARM