ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը ս․թ․ նոյեմբեր ամսին դասընթացներ իրականացրեց Լոռու և Տավուշի կոոպերատիվների և ֆերմերային խմբերի/ասոցիացիաների համար՝ տեղի ակտիվ խմբերի մասնակցությամբ

2023թ․-ի նոյեմբեր ամիսը ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի համար բավականին հագեցած էր։ Ի թիվս բազմաթիվ այլ միջոցառումների, վերապատրաստման դասընթացներ իրականացվեցին մարզերի կոոպերատիվների և ֆերմերային խմբերի համար, որոնք հիմնվել են ԵՄ LEADER ծրագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համակարգմամբ։ Ներկայում շուրջ 12 խումբ գործունեություն է ծավալում Լոռիում և Տավուշում ձևավորված 5 տեղական ակտիվ խմբերում։

Մատուցվող դասընթացների թեմաներն ընտրվել էին հաշվի առնելով տվյալ բնակավայրի և կոոպերատիվի/ ասոցիացիաների անդամների կարիքները՝ նպատակ ունենալով նպաստել մասնակիցների բիզնեսների ընդլայնմանը՝ գյուղատնտեսական նորարարական մեթոդների հետ ծանոթացման և փափուկ հմտությունների ձևավորման միջոցով։

Մեր հմուտ փորձագետների բարեխիղճ աշխատանքի ու պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ ավելի քան 60 հոգի հարստացրեցին իրենց գիտելիքներն ու ձեռք բերեցին գյուղատնտեսության մեջ ինովացիոն մեթոդների կիրառման խիստ պահանջված հմտություններ։

Տավուշի մարզի Իջևան քաղաքում նոյեմբերի 10-ից 12-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը, համագործակցելով FAO-ի հետ, իրականացրեց «Նորարարական գյուղատնտեսություն» թեմայով եռօրյա դասընթաց՝ հետևյալ թեմաներով․

  • «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություններ»՝ փորձագետներ Սարգիս Մկրտչյան և Լուսինե Հովհաննիսյան։ Այս թեման մշակվել է Գերմանական German Sparkassenstiftung Armenia (DSIK) կազմակերպության հետ համատեղ։ Դասընթացի ընթացքում ֆերմերները բաժանվում են մի քանի խմբերի և «վարում են» իրենց ագրոբիզնեսը տարբեր սցենարներով՝ հաշվարկելով ծախսերը, օգուտները և դրամական հոսքերը։
  • Հայաստանում ինովացիոն ագրոտուրիզմի առանձնահատկություններին ծանոթացրեց փորձագետ Սիրանուշ Փիլոյանը։
  • Մասնակիցների փափուկ հմտությունների ձևավորմանը նպաստեց փորձագետ Լիլիթ Ասատրյանը։
  • «Մարդկային թրաֆիքինգի դեմ պաքարը ՀՀ-ում» թեման ներկայացրեց փորձագետ Ռոբերտ Գրիգորյանը։

Դասընթացին մասնակցեց 6 ֆերմերային խումբ։

   

Նոյեմբերի 17-19-ը մեր փորձագետներն, այցելեցին Լոռու մարզի Գյուլագարակ համայնք, որտեղ անցկացվեցին հետևայլ դասընթացները․

  • «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություններ»՝ փորձագետներ Սարգիս Մկրտչյան և Աննա Հովհաննիսյան։
  • «Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ»՝ փորձագետ Գևորգ Հարությունյան։
  • «Փափուկ հմտություններ» դասընթացն անցկացրեց Լիլիթ Ասատրյանը։
  • «Մարդկային թրաֆիքինգի դեմ պաքարը ՀՀ-ում»՝ փորձագետ Ռոբերտ Գրիգորյան։

Դասընթացին մասնակցեցին Լոռի մարզի 3 ֆերմերային խմբի անդամներ և մեկ նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվ։

   

Տավուշ մարզի Բերդ քաղաքում նոյեմբերի 24-26-ն անցկացված դասընթացին մասնակցեցին երկու ֆերմերային խմբի անդամներ, որոնք ծանոթացան կոոպերատիվի հայեցակարգին, կոոպերատիվի հաջողության և ձախողման գործոններին, կոոպերատիվի անդամ դառնալու առավելություններին, ինչպես նաև հետևյալ թեմաներին․

  • «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություններ»՝ փորձագետներ Սարգիս Մկրտչյան և Աննա Հովհաննիսյան։
  • «Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ»՝ փորձագետ Գևորգ Հարությունյան։
  • «Մարդկային թրաֆիքինգի դեմ պաքարը ՀՀ-ում»՝ փորձագետ Ռոբերտ Գրիգորյան։

   

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դասընթացներին, առհասարակ, բնորոշ են ինտերակտիվությունն ու անմիջական մթնոլորտը, ինչը թույլ է տալիս ֆերմերներին արագ ներգրավվել և հաջողությամբ յուրացնել նոր գիտելիքները։ Այդ մասին է վկայում մասնակիցներից ստացված հետադարձ կապը, որը նաև օգնում է ծրագրի փորձագետներին շարունակաբար բարելավել թեմատիկ դասընթացները։

Ընտրացանկ
hyARM