Այս գործունեության առաքելությունն է խթանել ՀԱԱՀ ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական և զարգացման աշխատանքներում:
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 15 հետազոտական աշխատանք։ 17 ուսանող (13 կին և 4 տղամարդ) մասնակցել են նախագծին և կատարել հետազոտություններ ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմի և հետազոտական ղեկավարների աջակցությամբ:
Ուսանող-հետազոտողները մասնակցել են 23 տեղական և միջազգային գիտաժողովների, որտեղ ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները։ Բացի այդ, որոշ ուսանողներ մշակել են գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են գիտական ամսագրերում: Այս պահի դրությամբ ուսանող-հետազոտողների կողմից ընդհանուր առմամբ մշակվել և հրապարակվել է 17 գիտական հոդված, որոնք հասանելի են ԱՅՍՏԵՂ.
Բոլոր 15 հետազոտական գործընթացների մասին մանրամասները կարող եք գտնել այս բաժնի հոդվածներում: