ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրն աջակցեց իր շահառուների մասնակցությունը “Զատիկ” գինու փառատոնին

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շահառուները մասնակցեցին “Զատիկ” փառատոնին, ներկայացնելով իրենց գինիները, ինչպես նաև պանրի տեսակներ, սառեցված բանջարեղեն ու խոտաբույսեր, պահածոներ ու հյութեր։

Ցուցահանդեսը տեղի ունեցավ Հարության տոնին ընդառաջ՝ մարտի 29-ին և 30-ին Երևանի «Սիզընս» այգում։

   

Այցելուների համար Փառատոնը հրաշալի հնարավորություն էր գնելու հայկական արտադրության որակյալ գինիներ ու այլ արտադրատեսակներ, ինչպես նաև արտադրողների հետ անմիջական զրույցներ վարելու համար։ Ի դեպ, ցուցադրված գինիները կարելի էր ձեռք բերել գործարանային գնով։

Նելլի Խաչատրանը, ով ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի տաղավարի ներքո ներկայացնում էր Վայոց Ձորի Ռինդ գյուղի տեղածին խաղողից պատրաստված գինիներ, ասաց, որ SAVAR գինիները վերջերս են դուրս բերվել հայկական շուկա, և սա լավ առիթ էր գինեսերներին ծանոթացնելու իրենց արտադրանքին։

SAVAR գինիների հետ մեկտեղ AGRI CAMP/USAID տաղավարի ներքո ներկայացան նաև հետևյալ գինի արտադրողները՝ Voskeni Wines (Արմավիրի մարզ, գյուղ Արաքս); Վան Արդի (Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ); GN Winery (Արարատի մարզ, գյուղ Արալեզ):

    

Բացի գինիներից, “Սարերի բարիք”-ն (Գեղարքունիքի մարզ) իր սառեցրած և չորացրած գունագեղ հատապտուղներով ու բանջարեղենով, «d'Rose» պանիրները (Գեղարքունիքի մարզ, գյուղ Խաչաղբյուր); «Փունջ» պահածոները և հյութերը (Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ) նույնպես բավականին գրավիչ էին:

       

Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր գործընկեր Հայաստանի Գինիներ ՀԿ-ին՝ փառատոնին մասնակցելու այս հիանալի հնարավորությունն ընձեռելու համար։ Իսկ մեր շահառուներին մաղթում ենք ամենայն հաջողություն իրենց ձեռնարկած գործերում։

Ընտրացանկ
hyARM