Նորարար ինտենսիվ մեղվապահություն

Ստարտափ գաղափարի նորարարությունը.  Երկմայրանի պահվածքով նոր տիպի մեղվափեթակի արտադրություն՝ մեղվաընտանիքների խնամքի պարզեցման ու բերքատվության բարձրացման նպատակով։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Նորարար ինտենսիվ մեղվապահություն» ստարտափ նախագծի ղեկավար՝ Վարդան Քոչարյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն              

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի մեր մասնակցությունն իսկապես կարևոր էր, քանի որ այն մեզ տվեց մեր ստարտափ գաղափարը կատարելագործելու և պատշաճ կերպով այն ներկայացնելու գիտելիքներ և ունակություններ։ Շատ օգտակար էին մենթորների և փորձագետների հետ աշխատանքները, ինչպես նաև մասնակիցների հետ շփումը:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.      

  • Փոփոխվող կլիմայի և եղանակային տատանումների հետևանքով բազմաթիվ վտանգներ են առաջանում մեղվապահության ոլորտում։ Մեր ստարտափ նախագիծը կնպաստի այդ վտանգների մեղմացմանը՝ մեղվաընտանիքների խնամքի պարզեցման միջոցով։
  • Ուսումնասիրելով միջազգային փորձը և կատարելով համապատասխան փորձարկումներ մեզ պատկանող մեղվանոցում, եկանք այն եզրակացության, որ Հայաստանում պետք է ստեղծել երկմայրանի պահվածքի համար նախատեսված նոր տիպի մեղվափեթակների արտադրություն:
  • Այս նոր տիպի մեղվափեթակի կիրառմամբ հեշտանում է մեղվի խնամքը՝ ապահովելով ավելի բարձր բերքատվություն: Փորձարկվող երկմայրանի պահվածքով փեթակներից մեզ հաջողվեց ստանալ 35-40 տոկոսովով ավելի շատ մեղր, քան ավանդական պահվածքով փեթակներից։
  • Գաղափարի իրականացման արդյունքում կնպաստենք երկմայրանի պահվածով մեղվափեթակների տարածմանն ու բերքատվության բարձրացմանը՝ մեղվապահներին նորարար փեթակով ինտենսիվ մեղվապահության նրբություններին ծանոթացնելու և նորարար փեթակների արտադրություն կազմակերպելու միջոցով:

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Գաղափարի իրականացման համար կպահանջվի մոտ 4 ամիս ժամանակ:
  • Նախատեսում ենք․
    • ստեղծել երկմայրանի պահվածքող փեթակների արտադրամաս
    • ձեռք բերել համապատասխան արտադրական հումք,
    • կազմակերպել փեթակների արտադրություն,
    • հիմնել նորարար փեթակներով ցուցադրական մեղվանոց՝ փորձի փոխանակման և մեղվապահների վերապատրաստման նպատակով:

 

Թիմի անդամներ՝ Վարդան Քոչարյան (թիմի համակարգող), Նաիրի Գալստյան

Ստարտափի գործունեության հասցե` Կոտայք մարզ, գյուղ Գեղաշեն, Kotayk marz

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM