Որակի վերահսկման համակարգը գյուղատնտեսությունում

Ստարտափ գաղափարի նորարարությունը. որակի վերահսկման մեթոդների ներդրման և ստացված արդյունքների վերլուծության միջոցով մեկ ընդհանուր ռեֆերենս լաբորատորիայի ստեղծում՝ գյուղատնտնեսությունում որակի վերահսկման նպատակով։

Դիտարկելով երկրի գյուղական համայքների յուրաքանչյուր բնակչի որպես պոտենցիալ արդյունավետ ֆերմեր, թիմն առաջարկում է՝ միջազգային լավագույն ստանդարտների հիման վրա գյուղատնտեսության տարբեր ոլորտների տիպային ուղեցույցների մշակում և Հայաստանի Հանրապետությունում գործող լաբորատորատոր ռեսուրսների օգտագործում՝ որպես մեկ ընդհանուր ռեֆերենս լաբորատորիա: Նաև, լոկալ ֆերմերների համար վարձակալական հիմունքներով պարզագույն լաբորատոր համակարգի ստեղծում և տիպային ուղեցույցների հիման վրա լոկալ ուղեցույցների մշակում։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Որակի վերահսկման համակարգը գյուղատնտեսությունում» ստարտափ նախագծի ղեկավար՝ Ռուզաննա Խուդավերդյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն        

  • Մասնակցելով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլին մեր թիմին հաջողվեց կուտակել զգալի փորձառություն, որը մեծապես կնպաստի մեր ստարտափ նախագծի հետագա զարգացմանն ու իրագործմանը։ Մասնակցության ընթացքում մենք նաև ձեռք բերեցինք նոր ծանոթություններ, որոնք անփոխարինելի են այս ոլորտում։
  • Մեր նախագծի գրավչությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս մեր երկրի գյուղական համայքների յուրաքանչյուր բնակչի դիտարկել որպես պոտենցիալ արդյունավետ ֆերմերի։ Մենք հավատացած ենք, որ մեր ստարտափ գաղափարը թույլ կտա Հայաստանի գյուղատնտեսությունը դարձնել առավել ժամանակակից և շահութաբեր՝ մեր կողմից առաջարկվող որակական և քանակական էական բարելավման միջոցով:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.      

  • Մեր կողմից առաջարկվող որակի վերահսկման համակարգի ներդրումը թույլ կտա օգտվել միջազգային լավագույն փորձից, ստեղծել սեփական թափանցիկ, վերահսկելի, կառավարելի, հետևելի արդյունավետ մեխանիզմներ, որոնց ներդրումը գյուղատնտեսության մեջ կապահովի որակական և քանակական բարելավում: Քանի որ Հայաստանի Հանրապետության և՛ օրենսդրական և՛ գյուղատնտեսական բնագավառներում չկա որակի համապարփակ համակարգ, մենք առաջարկում ենք միջազգային լավագույն ստանդարտների հիման վրա ստեղծել որակի վերահսկման ընդհանուր համակարգ, գյուղատնտեսության տվյալ ոլորտի վերաբերյալ տիպային ուղեցույցներ, որոնք հնարավորություն կտան կառուցել անհրաժեշտ սուբստանցիաների (օրինակ՝ ֆերմերի կողմից հողի, ջրի, թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսի աճման ընթացքում բուսահողային զանգվածի, անասնապահության դեպքում՝ կերի, ջրի և այլնի) լոկալ նվազագույն լաբորատոր հզորություններով առաջնային վերլուծություն, որի արդյունքները, համադրելով տվյալ ոլորտի որակի վերահսկման ուղեցույցների հետ, ֆերմերը կկարողանա գտնել իր տնտեսության զարգացման և բարելավման համար ամենաարդյունավետ ճանապարհը: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ, օգտվելով մեկ ընդհանուր ռեֆերենս լաբորատորիայից, ֆերմերը կկարողանա ստուգել և ճշտել իր կողմից իրականացվող լաբորատոր վերլուծության արդյունքները։ Ավելին, համակարգը թույլ կտա նաև ուսումնասիրել այնպիսի կետեր, որոնք լոկալ լաբորատոր հզորություններով անհնար է իրականացնել: Լոկալ և ռեֆերենս լաբորատոր հզորություններից ստացված տվյալների բազայավորման հիման վրա հնարավոր կլինի իրականացնել տիպային ուղեցույցների ադապտացմամբ լոկալ ուղեցույցների ներդրում և բարելավում: Լոկալ ուղեցույցը՝ դա յուրաքանչյուր ֆերմերի մոտ տիպային ուղեցույցների հիմքով ստեղծվող ուղեցույց է։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Գաղափարի առաջին փուլի իրականացման համար կպահանջվի մեկ տարի ժամանակ:
  • Մեր կողմից ներկայացվող ստարտափ/գաղափարի հիմնական մասը նախատեսում ենք իրականացնել մոտ երկու տարում։ Այն կարելի է բաժանել 4 հիմնական փուլերի․
  1. Միջազգային ստանդարտներով տիպային ուղեցույցների մշակում, որոնց հիման վրա կստեղծվի ընդհանուր որակի համակարգ։ Այնուհետև կկազմակերպվեն քննարկումներ պոտենցիալ շահառուների՝ ֆերմերների և գյուղացիների հետ։ Հավաքագրված տվյալների հստակեցում/ճշգրտում (ֆերմերների լոկալ լաբորատոր հզորությունների համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի հստակեցում, տիպային ուղեցույցների հիման վրա լոկալ ուղեցույցների նախնական կառուցվածքի մշակում և այլն): Առաջին փուլի համար նախատեսվում է մոտ 6 ամիս ժամանակ:
  2. Պոտենցիալ շահառու հանդիսացող ֆերմերների հետ պայմանագրերի կազմում, լոկալ լաբորատորիաների անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, դրանք առաջնային ուղեցույցների հետ միասին ֆերմերներին տրամադրում, գործնական դասընթացների կազմակերպում և գնահատում: Երկրորդ փուլի համար նախատեսվում է մոտ 6 ամիս ժամանակ:
  3. Պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող պոտենցիալ շահառուների (ֆերմերների) համար տիպային ուղեցույցների հիմքով լոկալ ուղեցույցների կազմում, ադապտացում և ներդրում: Ռեֆերենս լաբորատոր ընդհանուր հզորության համար Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մեկ հիմնական և լրացուցիչ այլ լաբորատորիաների հետ պայմանագրային հիմքով համագործակցության նախաձեռնում: Երրորդ փուլի համար նախատեսվում է մոտ 6 ամիս ժամանակահ:
  4. Նախորդ երեք փուլերի արդյունքում ստացված տվյալների համապարփակ և արմատական վերլուծություն, որի հիման վրա որակի ընդհանուր համակարգի, տիպային և լոկալ ուղեցույցների վերանայում և բարելավում, նոր պոտենցիալ շահառուների ներգրավման ընդհանուր մեխանիզմի մշակում և կիրառում: Ինչպես նաև, նոր պոտենցիալ ներդրողների որոնում և ներգրավում: Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչություններին ստացված արդյունքների ներկայացում, օրենսդրական դաշտում համապարփակ փոփոխությունների ընդհանուր դրույթների ներկայացում: Չորրորդ փուլի համար նախատեսվում է մոտ 6 ամիս ժամանակ:

 

Թիմի անդամներ՝ Ռուզաննա Խուդավերդյան (թիմի համակարգող), Դավիթ Դավթյան, Արթուր Աղոյան, Նաիրի Գրիգորյան, Դավիթ Մաթևոսյան:

Ստարտափի գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM