ԱԳԻՐ ՔԵՄՓ ծրագիրը աջակցել է փոքր գինեգործներին մասնակցել «Երևանի գինու օրեր 2023» փառատոնին

Հունիսի 2-ից 4-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ թվով 8 փոքր արտադրողներ բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու «Երևանի գինու օրեր» փառատոնին՝ իրենց յուրահատուկ գինիներով է՛լ ավելի հարստացնելով միջոցառման տեսականին։

Տեղի բնակիչներից զատ, աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ ու գինեսերներ մասնակցեցին գինու տոնին։ Երևանի կենտրոնական փողոցները լեփ լեցուն էին գինու ամենատարբեր բրենդեր ներկայացնող տաղավարներով։ Թումանյան փողոցում տեղակայված ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի «Փոքր արտադրողներ» տաղավարում, ուր մշտապես աշխույժ էր, հանդես եկան հետևալ ընկերությունները`

– Yeganyans’ Guest House and Wine Yard-Yeganyan’s wine

– Artur Mnatsakanyan՛s Gastro Yard- Arktur

– Stepanyans Gastro Yard- Stepanyan wines

– RL wines LLC- Shoror Wines,

Yogwines LLC- Yog Wines

– Wine mets LLC- Yerevak,

– SP Gohar Gharibyan- WineGog,

– Arm Vino LLC- Araz Wine.

Ի դեպ, ներկայացված բրենդերից չորսը՝ Շորոր, ՎայնԳոգ, Երևակ և Յոգ գինիները հիմնադրվել են ICARE-Armenia հիմնադրամի Երևանի գինու ակադեմիայի (EVN Wine Academy) ուսանողների կողմից։ «Ես ուրախ եմ այս փառատոնին ներկայացնել Արենի և Խնդողնի տեսակներից պատրաստված իմ Յոգ գինիները», - ասաց Երևանի գինու ակադեմիայի ուսանող Լօբհանա Ահալը, ով Հայաստան է եկել Հնդկաստանից։

Այսպիսով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շնորհիվ Երևանի գինու ակադեմիայի ուսանողները ևս հնարավորություն ստացան ներկայացնել իրենց արտադրանքը այս նշանավոր փառատոնին, որին մասնակցեց մոտ 20 հազար արտասահմանցի։

Տարեց տարի «Երևանի գինու օրեր» փառատոնն ավելի է ընդլայնվում ու աշխուժանում։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի օգնությամբ փառատոնին մասնակցած փոքր արտադրողները հայտնեցին իրենց գոհունակությունը, նշելով, որ միասնական տաղավարով հանդես գալը հետաքրքիր էր ու ոգեշնչող։

       

     

      

       

        

Ընտրացանկ
hyARM