Ծրագրի թիմակիցների և փորձագետների շարունակական կրթության գործընթացն ապահովելու նպատակով AGRI CAMP-ը հունիսի 20-23-ը նախաձեռնեց «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություն» քառօրյա (դասընթաց դասընթացավարների համար)։ Դասընթացը տեղի ունեցավ AgriHUB-ում՝ Գերմանական Sparkassenstiftung for International Cooperation (DSIK) կազմակերպության հետ համագործակցությամբ։
Ծրագրի թիմակիցների և փորձագետների շարունակական կրթության գործընթացն ապահովելու նպատակով AGRI CAMP-ը հունիսի 20-23-ը նախաձեռնեց «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություն» քառօրյա ToT-ն (դասընթաց դասընթացավարների համար)։ Դասընթացը տեղի ունեցավ AgriHUB-ում՝ Գերմանական Sparkassenstiftung for International Cooperation (DSIK) կազմակերպության հետ համագործակցությամբ։
«Ֆերմերային ձեռնարկատիրական վարժության» ընդհանուր նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը և բարձրացնել ֆինանսական պլանավորման կարևորության մասին իրազեկվածությունը՝ կիրառելով փորձի վրա հիմնված մոտեցում:
Դասընթացի ընթացքում մասնակիցներն իրականացնում են ֆերմայի կառավարում՝ նպատակ ունենալով բարելավել իրենց գյուղատնտեսական բիզնեսը։ Նրանք թիմեր են կազմում և ընտրում են մշակաբույսեր՝ իրենց արտերը մշակելու համար, հաշվի առնելով եկամուտն ու ծախսեր: Յուրաքանչյուր թիմ փորձում է ապահովել արդյունավետ տնտեսավարում՝ բարելավելով կեցութայն որակը:
«Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություն» դասընթացի բովանդակությունը, մասնավորապես, ներառում է հետևյալը.
- Փոքր ֆերմաներ տնտեսվարողների և գյուղատնտեսական ձեռնարկատերերի գործարար գրագիտության բարձրացում,
- Բանկային գործարքների և ֆինանսների հասանելիության բարձրացում, այդպիսով բարելավելով կյանքի որակը,
- Հիմնական հաշվապահական հմտություններ, վերահսկման սկզբունքներ և ֆինանսական գործիքների կիրառում,
- Բերքահավաքի և սեզոնայնության հետ կապված ռիսկերի մեղմացում,
- Գյուղացիական տնտեսությունների կառավարում․ բերքի և անասունների ընտրություն` հաշվի առնելով բերքահավաքի ժամանակը և առաջացող ծախսերը,
- Խնայողությունների, վարկային ապրանքների կամ ապահովագրությունների միջոցով ռիսկերին նախապատրաստվելու ռազմավարությունները:
Այս ինտենսիվ ծրագրի ընթացքում մեր փորձագետ թրեյներներ՝ Ռաֆֆի Օհաննէսեանն ու Աննա Հովհաննիսյանը, մասնակիցներին փոխանցեցին իրենց հարուստ գիտելիքներն ու փորձը: Դաընթացի ընթացքում ձեռքբերված հիմնական հմտությունները և ռազմավարությունները կօգնեն մասնակիցներին համայնքներում հաջողությամբ անցկացնել «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժություն» դասընթացը:
Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվեցին տարբեր մոտեցումներ կոնկրետ թիրախային խմբերի և դրանց ազդեցությունների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք ձեռք բերեցին դժվարին պայմաններում ուսուցումն անցկացնելու հմտություններ, սովորեցին, թե ինչպես վարվել թրեյնինգներում կոնֆլիկտների և դիմադրության առաջացման դեպքում։
DSIK-ի հետ համագործակցության արդյունքում AGRI CAMP-ին փոխանցվեց միջազգայնորեն մշակված ուսումնական մոդուլների ամբողջ փաթեթը և մասնակիցներին շնորհվեց «Ֆերմերային ձեռնարկատիրական վարժության» դասընթացավարի որակավորում։
Վարժությունը կկիրառվի AGRI CAMP ծրագրում և կներառվի ICARE-ի այլ ծրագրերի վերապատրաստման մոդուլների ցանկում՝ ուղղված Հայաստանում ֆերմերային տնտեսությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Դասընթացների արդյունքում ֆերմերները կհարստացնեն իրենց ֆինանսական և գյուղատնտեսական գիտելիքները. կսովորեն բերքի և անասունների կառավարում՝ հաշվի առնելով բերքահավաքի ժամանակն ու ծախսերը; ֆինանսական հաշվետվությունները և երկարաժամկետ պլանավորումը կիրականացնեն՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են դրամական հոսքերը, շահույթի և վնասի հաշվետվությունները և հաշվեկշիռը; կկարողանան տարանջատել շահագրգիռ կողմերի՝ հաճախորդների, հարևան ֆերմերների, ֆինանսական հաստատությունների և անձնակազմի դերերն ու շահերը; կսովորեն պատծաճ կերպով արձագանքել անսպասելի իրադարձություններին և ռիսկերին՝ կիրառելով անհրաժեշտ միջոցներ:
“«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ICARE-ին գյուղատնտեսական ձեռներեցության խթանման և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական աջակցության և գործընկերության համար: Միասին մենք ձգտում ենք հզորացնել ֆերմերներին՝ նպաստելով Հայաստանի գյուղական համայնքների բարելավմնաը: Պետք է միասին շարունակենք գործել՝ հանուն հայ ֆերմերների հզորացման», – իր ՖԲ էջում դասընթացի ավարտից հետո գրել է գերմանական Sparkassenstiftung Armenia-ն։
Մենք ասում ենք շնորհակալություն մեր գործընկերներին և ակնկալում հետագա արդյունավետ համագործակցություն DSIK-ի հետ: