ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ապրիլի 15-16-ին Մեղրի քաղաքում և ապրիլի 17-18-ին Ագարակ քաղաքում իրականացվելու են «Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ» թեմայով վերապատրաստումներ:
Վերապատրաստումները նախատեսված են գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում այգեգործությամբ զբաղվողների համար: Վերապատրաստումների ընթացքում կներկայացվի այգու մաշակության՝ տնկման, ոռոգման, էտի և այլ գործառույթների մասին։ Ինչպես նաև մասնակիցները կծանոթանան ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններին։ Վերապատրաստման նպատակն է բարձրացնել տվյալ ոլորտում գյուղանտնտեսությամբ զբաղվողների գիտելիքների մակարդակը և ներկայացնելով գործնական հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների հետագա գործունեությանը։
Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։
Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։
Ապրիլի 15-16-ին վերապատրաստումը տեղի կունենա Մեղրի քաղաքի Գեղագիտական կենտրոնում, իսկ ապրիլի 17-18-ին վերապատրաստումը Ագարակ քաղաքի Մարզամշակությանին կենտրոնում։
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտը։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 077230807 հեռախոսահամարով։