ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ին և 29-ին իրականացվելու է «ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» թեմայով վերապատրաստում:
Դասընթացը նախատեսված է ակտիվ ֆերմերների և ձեռնարկատերերի համար, ովքեր հետաքրքված են և ցանկանում են հիմնել և կառավարել փոքր և միջին ջերմատնային տնտեսություններ։
Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։
Ուշադրություն՝ նախապատվություն տրվելու է նրանց, ովքեր պատրաստվում են դիմել «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրին, ինչպես նաև նախկինում ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի կողմից կազմակերպված դասընթացներին չմասնակցած անձանց, բայց գրանցումը բաց է բոլորի համար։
Վերապատրաստումը տեղի կունենա ICARE հիմնադրամում (ք․ Երևան, Տերյան 74 հասցեում)։
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 26-ը` ժամը 14:00: Հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ https://forms.gle/qzpLpMmjPLXjkc8bA