Սառեցման համակարգի տեղադրում

«Արմէկ Թրեյդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թվականիին Վարդան Հարությունյանի կողմից, որի գործութնեությունն ի սկզբանե եղել է էկզոտիկ մրգերի և բանջարեղենի ներկրման ու արտահանման ոլորտում։ Համաճարակի հետևանքով ստեղծված տնտեսական խոչընդոտները մեղմացնելու նպատակով ընկերությունը 2020 թվականին մուտք գործեց գյուղատնտեսության ոլորտ, հիմնելով չորացված մրգերի արտադրություն։ Կարճ ժամանակում Արմավիրի մարզում ընկերությունը ձեռք բերեց 20,000 քմ մակերեսով շինություն, որը վերակառուցվեց եւ վերազինվեց չրարտադրության համար։

Բացի այդ, «Արմէկ Թրեյդինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ջերմոցներում օրգանական ելակի արտադրությամբ։ Գյուղատնտեսական գործունեության արդիականացման նպատակով ընկերությունը վերակառուցել է չրերի արտադրամասը և ամբողջությամբ վերազինել այն։ Արտադրության ավտոմատացման և ծավալների մեծացման նպատակով նաև տեղադրվել է մրգերի/բանջարեղենի լվացման արտադրական գիծ և պահածոյացման ու ջնարակապատման սարքավորումներ։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ընկերությունը ստացավ սառեցման համակարգ սառնարանային սենյակի համար, որը կապահովի բարենպաստ ջերմաստիճան՝ հյութեր, թարմ և չոր մրգեր պահելու համար:

Ընկերության արդիականացումը թույլ է տալիս գնել ավելի մեծ քանակությամբ մրգեր, արտադրել և արտահանել տարբեր տեսակի հյութեր՝ նուռ, սերկևիլ, ծիրան և այլն, ինչպես նաև չրեր։ Ի դեպ, ընկերությունը նախատեսում է արտադրել նաև ջնարակապատված չրեր։

Սառեցման համակարգի տեղադրումից հետո՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ, արտահանման նպատակով արդեն իսկ մթերվել է մոտ 7,500 լիտր հյութ (նռան և սերկևիլի), 4,5 տոննա չիր (ներառյալ տանձ, դեղձ, խնձոր և ծիրան) և 11 տոննա թարմ ծիրան։

Բացի այդ ստեղծվել է լրացուցիչ ինը աշխատատեղ:

 

#AGRI_CAMP #USAID #ICARE #TechnicalSupport #AgriBusiness

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն առավել ակտիվ ու հաջողած կոոպերատիվների անդամներին, ՓՄՁ-ներին և ֆերմերներին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM