Խելացի փեթակ

Նորարարություն. Հեռախոսի եւ համակարգչի օգնությամբ կառավարվող մեղվափեթակ, որը հագեցած է ջերմաչափով, խոնավաչափով, կշեռքով եւ ջերմակարգավորիչ համակարգով։

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցության եւ «Խելացի փեթակ» ստարտափ գաղափարի մասին մանրամասները ներկայացնում է թիմի ղեկավար Վիգեն Մնացականյանը:

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն    

  • AgriThon-ի մասին տեղեկացա սոցիալական ցանցի միջոցով։ Քանի որ «Խելացի փեթակի» ստեղծման գաղափարի մասին վաղուց էի մտածել, որոշեցի դիմել մրցույթին:
  • Մրցութի առաջին փուլի ընթացքում ստացանք նոր ու կարևոր գիտելիքներ, ձեռք բերեցինք նոր ծանոթություններ: Հատկապես տպավորված եմ ժյուրիի պրոֆեսիոնալիզմով։  

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.: 

  • «Խելացի փեթակը» մեղվաբույծների համար բազմաթիվ խնդիրների լուծման ժամանակակից գործիք է։ Այն հագեցած կլինի ջերմաչափով, խոնավաչափով, կշեռքով եւ ջերմակարգավորիչ համակարգով։ Ամբողջ ինֆորմացիային հնարավոր կլինի հետեւել ու կառավարել համապատասխան ծրագրի միջոցով՝ հեռախոսի եւ համակարգչի օգնությամբ։
  • Մեղվապահները հաճախ չեն նկատում փեթակում ոչ բավարար միկրոկլիմայի առկայությունը։ Սառը եւ խոնավ փեթակում մեղուները հիվանդանում, թուլանում են կամ էլ չեն զարգանում: Իսկ դա կարող է բերել մեղվաընտանիքի ոչնչացմանը: «Խելացի փեթակում» ջերմության եւ խոնավության չափիչ սարքի օգնությամբ կարելի է հետևել ու բավարար ինֆորմացիա ստանալ մեղվաընտանիքի վիճակի մասին։
  • Բացի այդ, ցանկացած մեղվաբուծարանում մեղրաքամի ճիշտ կազմակերպման համար կարևոր է հետեւել մեղուների կողմից մեղրի հավաքման ընթացքին՝ այսպես կոչված «գլխավոր բերքի» սկիբին ու վերջին:

  • Կարեւոր է նաեւ ձմռանը վերահսկել մեղուների սնունդ հանդիսացող մեղրի քանակը՝ մեղվաընտանիքը սովի չմատնելու համար: «Խելացի փեթակում» ներկառուցված կշեռքի օգնությամբ հնարավոր կլինի վերահսկել գլխավոր բերքի սկիզբը, ավարտը, մեղվաընտանիքի հզորությունը, ձմռան կերապաշարի բավարար առկայությունը եւ ծախսը։
  • Վաղ գարնանը մեղուներն ակտիվ աշխատում են, մայր մեղուն սկսում է ձվադրել։ Այդ ժամանակ մեղուներն ավելի շատ են մեղր օգտագործում՝ փեթակում՝ բավարար ջերմություն ունենալու համար։ Ջերմության ապահովման համար ծախսված էներգիայի արդյունքում կարճանում է մեղվի կյանքը։

  • Կլիմայի փոփոխման հետեւանքով հաճախ տաք օրերին հաջորդում են ցուրտ օրեր, մեղուները չեն կարողանում տաքացնել իրենց թրթուրներին՝ ապագա մեղուներին: Թրթուրները մահանում են՝ ընտանիքի համար ստեղծելով հավելյալ աշխատանք, ինչն էլ թուլացնում է մեղվաընտանիքը։ «Խելացի փեթակում» ներկառուցված ջերմակարգավորիչ համակարգի օգնությամբ վաղ գարնանը հնարավոր կլինի ապահովել փեթակում անհրաժեշտ ջերմություն: Դա կօգնի բարձրացնել մեղվաընտանիքի արտադրողականությունը:

                                                                                                                                                                                          

Ստարտափ նախագծի իրականացման փուլերը

  • Գաղափարի իրականացման համար կպահանջվի 6 ամիս ժամանակ:

 Թիմի անդամներ՝ Վիգեն Մնացականյան (թիմի ղեկավար), Ռոման Սարգսյան

Ստարտափի գործունեության հասցե` Լոռու մարզ, ք․Ալավերդի

 

 

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

 

2 մեկնաբանություն.

Ընտրացանկ
hyARM