Հետազոտության անվանում՝ «Գետնանուշի կարագով պատրաստված վաֆլիների արտադրության տեխնոլոգիայի մշակում մանկական սննդի արդյունաբերության համար»
Ուսանող՝ Սարգիս Գևորգյան, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ, գերմանալեզու Ագրարային Մենեջմենթ մասնագիտության մագիստրատուրա
Գիտական ղեկավար՝ Զարուհի Հովեյան, մագիստրոս, գիտաշխատող, «Ագրոբիոտեխնոլոգիա GC» մասնաճյուղի կենսաբանական գիտահետազոտական լաբորատորիա
Հետազոտության նպատակ՝ ստանալ սպիտակուցներով, առողջարար ճարպերով և հանքանյութերով հարուստ բուսական վաֆլի, օգտագործելով գետնանուշի կարագ՝ կենդանական ծագման կարագի փոխարեն
Հետազոտության արդյունքները․
- 2022 թվականի մայիսի 23-28-ը դրամաշնորհառուն մասնակցել է ՀԱԱՀ-ի կողմից կազմակերպված Ուսանողական գիտության շաբաթին, միջֆակուլտետային կոնֆերանսին ներկայացվել է «Գետնանուշի կարագով պատրաստված բելգիական վաֆլիների նոր բաղադրատոմսի մշակում և քիմիական ցուցանիշների որոշում» թեման: Հաղթահարելով միջֆակուլտետային փուլը, ուսանողը մասնակցել է միջբուհական փուլին։
- Ուսանողը մշակել և հրատարակել է հետևյալ գիտական հոդված․
Գևորգյան, Ս․, Հովեյան, Զ․, Ա․Կ․ Սոլոմոնյանը։ (2022) «Գետնանուշի կարագով բելգիական վաֆլի պատրաստման նոր բաղադրատոմսի մշակում»: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերական, Հայաստանի ազգային ագրարային համալսարան N 2(78)/2022 թ.։ Առկա է այստեղ՝ https://library.anau.am/images/stories/grqer/agro-tex/2022-2/gevorgyan_hoveyan.pdf
Ուսումնասիրության հիմքում ընկած պատմությունը
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Սարգիս Գևորգյանը ցանկանում է, որ երեխաները առողջ սնվեն և աշխարհից սովը վերանա։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Որպես բակալավր ես ունեմ մանկական սննդի, կաթնամթերի տեխնոլոգի մասնագիտացում։ Բանն այն է, որ ավանդական կենդանական ծագման կարագով պատրաստված վաֆլիները երեխաների նախաճաշի համար եղել և շարունակում են լինել պահանջված սնունդ, սակայն կարագի բարձր յուղայնությունը նպաստում է գիրացմանը և ավելորդ քաշին, ինչը ժամանակակից աշխարհում լուրջ խնդիր է։ Մտածեցի, որ կարելի է որպես այլընտրանք առաջարկել գետնանուշի կարագով պատրաստված վաֆլիներ, որոնք հետաքրքիր կլինեն թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։
- Դիմելով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի Հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթին, հնարավորություն ստացա իրականացնել իմ գաղափարը։ Հետազոտության արդյունքում արդեն իսկ պարզ է նաև տվյալ արտադրանքի տնտնեսական շահավետությունը։
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները:
Մենք իրականացրել ենք երկու տեսակի վաֆլիների պատրաստման փորձ, մեկը՝ խանութից գնված գետնանուշի կարագով, մյուսը՝ տնային պայմաններում պատրաստված գետնանուշի կարագով։ Ես կարծում էի, թե խանութից գնված գետնանուշի կարագով պատրաստված վաֆլին ավելի բարձր էներգետիկ արժեք կունենա, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- Սա դրամաշնորհային ծրագրին դիմելու իմ առաջին փորձն էր և այն հաջողվեց։
- Հետազոտության ընթացքում ես անընդհատ մի նոր բան եմ սովորում, չնայած, որ սա իմ առաջին գիտական հետազոտությունը չէ։
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Համալսարանում բացված լաբորատորիաներն ու մեր համալսարանի աշխատակիցները մեծապես նպաստել են հետազոտության ողջ ընթացքին։ Շատ հաճելի է աշխատել, մտորել ու ստեղծագործել այսչափ բարենպաստ պայմաններում։ Մենք շրջապատված ենք փորձառու մասանգետներով, որոնք միշտ մեր կողքին են, պատրաստակամորեն օգնում ու ուղղորդում են մեզ։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Ենթադրում եմ, որ այս հետազոտությունը հետագայում կարող է լավ բիզնես գաղափար դառնալ։
- Սակայն, եթե ես որոշեմ մշտապես զբաղվել գիտությամբ, ապա իմ աշխատանքների մեծ մասը միտված կլինեն ոչ միայն նոր լուծումներով և տնտեսապես ձեռնտու ու որակյալ սննդատեսակների ստեղծմանը, այլ նաև սննդի թափոնների կառավարման ուսումնասիրմանը։