Թեմա՝ ՅՈԳՐԻԿ թթու կաթնամթերքի տեխնոլոգիայի մշակում
Ուսանող՝ Էդուարդ Բալայան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, Կաթի, կաթնամթերքի, մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա բաժին
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Էդուարդ Բալայանը ցանկանում է զարգացնել Հայաստանի կաթնարդյունաբերությունը և ստեղծել միջազգային վարկանիշ ունեցող հայկական կաթնամթերք։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Հաշվի առնելով, որ աշխարհում այսօր լայն տարածում ունեն կաթնաշաքարի ցածր պարունակությամբ կաթնամթերքները և մարդիկ հակված են սպառել առողջարար սննդամթերք, ցանկացանք ստեղծել այնպիսի մթերք, որը՝ լինելով օգտակար, նաև նորություն կլինի Հայաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտում։
How did your initial assumptions change during the process of research?
- Երբ գաղափարը ծնվեց, դեռ լիովին չէի կարող պատկերացնել դրա նշանակությունն ու սպասվող մարտահրավերները։ Ընտրված թեմայի կարևորությունն ու լրջությունը ես հասկացա, երբ անցանք գործնական աշխատանքների։ Այդ սկզբնական փուլը, որը ես անվանեցի «որոնողական», թույլ տվեց ոչ միայն գտնել ճիշտ տեխնոլոգիական ռեժիմներն ու մակարդը, այլև օգնեց իմ անձնային ձևավորմանը որպես երիտասարդ գիտնականի։
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից ստացված դրամաշնորհն օգնեց կյանքի կոչել իմ գաղափարը և կատարելագործել իմ փորձագիտական հմտությունները։ Լաբորատոր պայմանները թույլ տվեցին ընտրել ճիշտ մակարդ։ Հիմա ես արդեն գիտեմ, թե ինչպես կարելի է ամեն անգամ ստանալ նույն որակի կաթնամթերք։
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Մեծ առավելություն եմ համարում այն, որ հնարավորություն ունեմ աշխատել անհրաժեշտ սարքավորումներով հագեցած լաբորատորիայում, որ ունեմ նման գիտական ղեկավար ու որ շրջապատված եմ գիտակ մարդկանցով։ Դա շատ է օգնում, հատկապես երբ գաղափար ունես, բայց իրականացման ձևը չես պատկերացնում, կամ երբ փորձ ես դնում ու այն չի ընթանում այնպես, ինչպես նախատեսել էիր։ Այդ պահերին գիտական ղեկավարդ ոչ միայն խորհուրդ է տալիս, այլև նշմարում է տվյալ խնդրի լուծման համար ամենակարճ ուղին։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Սեփական ուժերի հանդեպ վստահություն ներշնչելուց բացի, հետազոտությունը թույլ կտա ստեղծել օգտակար կաթնամթերքի նոր ընտանիք։
- Ղեկավարս մի անգամ ինձ գիտական մի ամսագիր տվեց, որում կաթնատնտեսության և անասնաբուծության բնագավառի հայ գիտնական, պրոֆեսոր Ավետիս Քալանթարի մասին պատմող հոդված կար։ Այդպիսով ես իմացա, որ միջազգային համբավ ունեցող պրոֆեսորը մեծապես նպաստել է Հայաստանում կաթնարդույնաբերության զարգացմանը։ Հուսով եմ, մի օր ես էլ իմ ավանդը կունենամ այդ ոլորտի հզորացման գործում։
#AGRICAMP #Research_and_Development
Ղեկավար՝ Անդրեյ Արաքսյանց, տ․գ․թ․, դոցենտ, ՀԱԱՀ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։.