Տնկարանային տնտեսության հիմնում

Արմեն Զախարյանը երկար տարիներ Տավուշի մարզի Պտղավան համայնքում զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ 2019 թվականի գարնանը նա հիմնեց նաև տնկարանային տնտեսություն։ Ներկայում Ֆերմերն ունի 8 հեկտար (ներառյալ տանձի և բալի նոր այգիները) դեղձի, սերկևիլի, նուշի և կեռասի այգիներ և 1 հեկտար տնկարան՝ կտրոններ և արմատակալներ աճեցնելու համար։ Ֆերման իր արտադրանքը (տնկիներ և մրգեր) մատակարարում է տեղական շուկային, կոոպերատիվներին և գյուղացիական տնտեսություններին, պետական և հասարակական բարեգործական ծրագրերին։ Արտադրանքի մի մասը նաև արտահանվում է։

Ագրոբիզնեսի զարգացման և ընդլայնման նպատակով ֆերմերը մտադիր էր հիմնել առաջադեմ և ժամանակակից տնկարան տարբեր սորտերի տնկիների համար, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում և առանձնանում են որակյալ մրգերով ու բարձր բերքատվությամբ։ Այդ նպատակն իրականացնելու համար Արմեն Զախարյանին անհրաժեշտ էր ավելի մեծ տարածքներ մշակել։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ֆերմերը ստացավ հողաֆրեզ սարքավորում, որը թույլ կտա բարձրացնել գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը այգիներում: Ֆերմերը համաներդրումով ձեռք է բերել խոտաղաց, ինչպես նաև հիմնել է 1,5 հա տանձի այգի, 1 հա բալի ու 1 հա տնկարան:

Ընտրացանկ
hyARM