«Նորարարական գյուղատնտեսություն» թեմայով վերապատրաստում Գյումրիում

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ապրիլի 18-ից 19-ը Գյումրիում կիրականացվի «Նորարարական գյուղատնտեսություն» թեմայով երկօրյա վերապատրաստում:

Վերապատրաստումը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում այգեգործությամբ և հատապտուղների մշակությամբ զբաղվողների համար: Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • այգու մշակություն՝ տնկման, ոռոգման, էտի և այլ գործառույթներ,
  • հատապտուղների (ելակ, ազնվամորի) մշակություն՝ տնկման, ոռոգման, էտի, բերքահավաքի գործառույթներ ։

Վերապատրաստման նպատակն է բարձրացնել տվյալ ոլորտում գյուղանտնտեսությամբ զբաղվողների գիտելիքների մակարդակը, ներկայացնելով գործնական հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների գործունեությանը։

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։

Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 14-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ https://forms.gle/xi2NCFVETLeLhjHv5

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 093 388168 հեռախոսահամարով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM