«Ինտերակտիվ ուսուցման մեթոդներ»

4-օրանոց դասընթաց ՀԱԱՀ դասախոսների եւ աշխատակազմի համար

Մայիսի 24-27-ը, 2022

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում 2022թ․-ի մայիսի 24-27-ը ՀԱԱՀ դասախոսների եւ աշխատակազմի համար անցկացվեց «Ինտերակտիվ ուսուցման մեթոդներ» թեմայով 4-օրյա դասընթացը։

Ինչպե՞ս ուսուցումը դարձնել ուսանողակենտրոն, ինչպե՞ս տրամադրել կառուցողական հետադարձ կապ, ի՞նչ է իրենից ներկայացնում “Շրջված լսարան” մոդելը՝ այս և այլ կարևոր ու արդիական թեմաների յուրացմանը նպաստեց դասընթացի ընթացքում ICARE-ի փորձագետներ Լիլիթ Մինասյանի եւ Գայանե Գրիգորյանի ջանքերով ստեղծված ինտերակտիվ մթնոլորտը։

                 

«Ուսանողներին ճանաչելը, նրանց մոտիվացիան, երազանքներն ու պատմությունն իմանալը դասապրոցեսի հաջողության գրավականն է», - ուսանողակենտրոն դասավանդման հիմնարար այս միտքը գրավեց մասնակիցների ուշադրությունը։

Առողջ քննարկումներ ծավալվեցին հատկապես ակտիվ և համագործակցային ուսումնառությունների ռազմավարությունների շուրջ։

             

Իսկ ինչպիսի՞ տեխնոլոգիական լուծումներ կարելի է կիրառել լսարաններում։ Այս հարցը ոչ ոքի չէր կարող անտարբեր թողնել։ Նամանավանդ, որ «Տեխնոլոգիաները որպես ինտերակտիվ ուսուցման գործիք» թեման ներկայացնելու համար հյուրընկալել էինք Tutor Platform-ի կրթական տեխնոլոգիական լուծումների ճարտարապետ Արտակ Թովմասյանին։ Tutor Platform-ը մշակում է կրթական տեխնոլոգիական լուծումներ կրթության ոլորտում, ձգտելով կրթությունը դարձնել ավելի արդյունավետ և հասանելի բոլորի համար։

Արդյո՞ք տեխնոլոգիաները էֆեկտիվ են դարձնում ուսուցումը։ Շուրջ 40 տարվա ուսումնասիրությունները վկայում են, որ հարցի դրական պատասխանն այլևս կասկածից վեր է։

Չորս օր շարունակվող դասընթացի միջոցով մասնակիցներին ներկայացվեցին դասավանդման նորագույն մոտեցումները։ Սակայն նոր գիտելիքների ու հմտությունների յուրացման ու ամրապնդման համար անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն։ Բարի երթ ենք մաղթում դասընթացի մասնակիցներին՝ դասավանդման պրոցեսն ավելի ուսանողակենտրոն ու ինտերակտիվ դարձնելու մարտահրավերը գործի կոչելու ճանապարհին։

#AGRICAMP #ICARE #ANAU

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM